ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Մայիսի 15-ին Քիշնևում անցկացվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մոլդովայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Միհայ Պոպշոյի, Մալթայի արտաքին գործերի և զբոսաշրջության նախարարության Գլոբալ հարցերի,  միջազգային զարգացման և տնտեսական հարցերի գլխավոր վարչության տնօրեն Նևիլ Ակուիլինայի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մասիմո Դել’Ուտրիի, Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարաբերությունների նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի, Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարաբերությունների նախարարության քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրույցների ընթացքում քննարկվել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին  ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանի նախագահության կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը: Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն առավել ներառական Համաժողովի անցկացման և շոշափելի արդյունքների գրանցման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և փոխկապակցվածության ապահովումը` լոգիստիկ ներուժի կիրարկման, ինչպես նաև տնտեսական համագործակցության խթանման համար:

ԵԽ նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերագիրը:

Ծանոթագրություն. «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվել է ՀՀ կողմից 2026թ. մարտի 26-ին: