Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ

Լուրեր

24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինա են վերադարձվել 528 մարմիններ, որոնք դեռ պետք է նույնականացվեն։ Ռուսական կողմի պնդմամբ՝ դրանք զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Առջևում վերադարձված մարմինների տեղափոխման գործընթացն է․ «Հետագայում կանցկացվեն բոլոր անհրաժեշտ փորձագիտական հետազոտությունները և նույնականացումը»։

Աճյունների վերադարձի գործընթացում ներգրավված են եղել, մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայությանը կից Միավորված կենտրոնը, հատուկ հանգամանքներում անհետ կորած անձանց հարցերով լիազորի քարտուղարությունը, ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Աջակցություն է ցուցաբերել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Գործընթացին միացել են նաև Ուկրաինայի զինված ուժերի «Վահանի վրա» («НА ЩИТІ») նախագծի որոնողական խմբերը։

«Այսօր պատերազմի բնույթը փոխվել է․ որոնողական աշխատանքների տարածքները մշտապես գտնվում են անօդաչու սարքերի հարվածների, հեռահար ականապատման և հրետակոծությունների վտանգի տակ», – հավելել են Գլխավոր շտաբից։