Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Կարսում փետրվարի 1-12-ը նախանշված թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ «Զորավարժությունների նպատակը համատեղ օպերացիաների իրականացման ընթացքում համագործակցության ու կոորդինացիայի ապահովումն է»,- լրատվամիջոցը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։ Թուրքական «Անադոլու»-ի տվյալներով՝ մշակվելու են նաև դեսանտի իջեցումն ու պայմանական հակառակորդի օբյեկտների ավիահարվածները։ Բացի այդ՝ սպասվում է, որ «Ձմեռ 2021» զորավարժություններում ներգրավված կլինեն հատուկջոկատայիններ, դիպուկահարների խմբեր, տանկային …

