«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսված կարգավորումները օրենքի 5-րդ հոդվածին չեն վերաբերում: Այս մասին «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ պետությունը՝ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոփոխություններ չեն կատարել վիճարկվող, խնդրո առարկա հոդվածներում: «Օրենսդիրը ազատ է և կարող …

