Իսրայելը զենք չի վաճառում բռնապետական ռեժիմ ունեցող երկրներին, այդ թվում՝ Բելառուսին․ բացառություն է Ադրբեջանը

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Իսրայելի ռազմական արդյունաբերության արտահանումը 2020 թվականին աճել է 15 տոկոսով՝ 7․3 մլրդ դոլարից հասնելով մինչև 8․3 մլրդ դոլարի՝ չնայած աշխարհում կորոնավիրուսի համավարակին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ նշելով, որ իր երկիրը զենք չի վաճառել բռնապետական կամ խնդրահարույց ռեժիմ ունեցող երկրներին, որոնց թվում են Բելառուսն ու Մյանման, գրում է vesty.co.il-ը։

«Մենք զենք չենք արտահանում երկրներ, որոնք չեն համապատասխանում իսրայելական բարոյականության չափանիշներին, և երկրներ, որտեղ ցեղասպանություն է իրականացվել»,- ասել է Գանցը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմական արտահանման ծավալները ևս ավելացվելու են ամերիկյան բանակի կարիքների համար։

Հետաքրքիր է, որ Իսրայելը, ըստ ՊՆ-ի, զենք չի վաճառում բռնապետական ու խնդրահարույց ռեժիմով երկրներին, որոնց ցանկում, այդ տրամաբանության համաձայն, պիտի լիներ նաև Ադրբեջանը, սակայն բացակայում է։ Ըստ երևույթին՝ Իսրայելի համար Ալիևների ռեժիմը բռնապետական չէ, Արցախյան պատերազմում ադրբեջանական ուժերի, այդ թվում՝ իսրայելական զենքի կիրառմամբ, հայերի նկատմամբ էթնիկ ատելության հողի վրա իրականացված ռազմական հանգագործություններն էլ հանցագործություն, ցեղասպան քաղաքականություն չեն դիտարկվում։ Երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը մինչև հիմա հաջողությամբ շարունակվում է։

Ըստ հրապարակման՝ արտահանման հիմնական պայմանագրերը կնքվել են համավարակից առաջ։ Արտահանման 44 տոկոսը՝ 880 մլն դոլար, ուղղված է Ասիայի, Խաղաղօվկիանոսյան ու Պարսից ծոցի երկրներին, 30 տոկոսը՝ Եվրոպական երկրներին՝ ներառյալ Ադրբեջանը, որին Իսրայելը վերջին տարիներին միլիարդավոր դոլար արժողության զենք է վաճառել, 20 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայի երկրներին, 4 տոկոսը՝ Աֆրիկայի, 2 տոկոսն էլ՝ Հարավային Ամերիկայի երկրներին։

Անցյալ տարի, ինչպես վերջին տարիներին, ռազմարդյունաբերության արտահանման առյուծի բաժինը (32 տոկոս) ընկնում է զենքին, զինամթերքին, պատերազմի վարման ռադարներին ու էլեկտրոնային միջոցներին, 26 տոկոսը՝ անօդաչու թռչող սարքերին, ինքնաթիռների դիտարկման սարքերին։

 

Էմմա Չոբանյան