«Մեր հույսը միայն Ռուսաստանն է»․ անհետ կորած զինծառայողների հարազատները դիմում են ՌԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանց պահանջ-խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցով։

Հարազատները նշում են, որ իրենց միակ հույսը Ռուսաստանն է։

«Մեր ղեկավարությունը կորցրել է կոմպետենտությունը, այս պահին ոչ ոք ոչնչով չի զբաղվում։ Ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, ԱԳ նախարարին, պաշտպանության նախարարին, չգիտեմ ինչպես, բայց հասեք նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի մեր գերիներին ու նրանց մեզ վերադարձնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն էլ հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանին ուղարկել են Ռուսաստան՝ բանակցությունների, սակայն, ըստ Ավագյանի, նա չի կարողանում որևէ հարց լուծել։

«Նա՞ պետք է պաշտպանի մեր երեխաների շահերը, աբսուրդ է։ Նույն իրավիճակը սահմանի հետ է կապված։ Ես կարծում եմ, որ Ռուսաստան պետք էր ուղարկել գեներալ Մարտիկյանին, որը ռազմական հետախուզության ղեկավարն է, նա ավելի լավ կբանակցեր, քան Կարապետյանը։ Ուղարկել են մի անձնավորության, որր երկու շաբաթ գնում է բանակցելու, բայց մեր սահմանագծից զինծառայողների են գերեվարում։ ՊՆ-ից Մարտիկյանին և ԱԱԾ տնօրենին պետք է ուղարկեին»,- ասաց Ավագյանը։

Նա նաև նշեց, որ կան ծնողներ, որոնք հստակ տեղեկություններ ունեն իրենց տղաների գտնվելու վայրի մասին։

Արփի Հակոբյան