Լոս Անջելեսից Երևան հասավ 20 տոննա հումանիտար օգնությունը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով՝ Հայաստան են ուղարկվել դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ։ ««Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հավաքագրումը և ուղարկել Հայաստան, հիմնադրամի հավաքագրած գումարից չի ծախսվել: Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես …