Բաքվում հայտնել են 14 հայ ռազմագերիների դատավարության օրը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն հայտնել է, որ նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև նրանց, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։

Ըստ ներկայացված ցուցակի՝ քրեական գործ է հարուցվել Սերոբյան Գեղամ Սամվելի, Ավագյան Հրաչի Արզումանի, Բագասյան Արմեն Եղիազարի, Գասպարյան Գոռ Վահրամի, Սեֆիլյան Կամո Կարենի, Հակոբյան Վոլոդի Վաչագանի, Ասատրյան Գևորգ Նորայրի, Ենգոյան Սիսակ Գրիշի, Պետրոսյան Ալբերտ, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Մինոսյան Արամ Գառնիկի, Մինոսյան Մկրտիչ Սիմոնի, Մաթեսյան էդգար Վաչագանի, Կարապետյան Յուրի Տիգրանի նկատմամբ։

Տեղեկացվում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը Գյումրիից։ Գերիների վերջին խումբը ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Հավելենք նաև, որ հայկական կողմի տարբեր տվյալներով՝ Ադրբեջանի տարածքում այսօր շուրջ 200 հայ ռազմագերի կա։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձել 72 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Միաժամանակ, Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Տաթև Ֆռանգյան