Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց 20 րոպեով ընդմիջել խորհրդարանի նիստը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ նիստերի դահլիճում բորբոքված կրքերի պայմաններում հնարավոր չէ շարունակել խորհրդարանի աշխատանքները: «Նման բորբոքված վիճակում հնարավոր չէ շարունակել: Ես առաջարկում եմ, որ 20 րոպե ընդմիջում վերցնենք, հանդարտեցնենք կրքերը: Ես մեր բոլոր գործընկերներին առաջարկում եմ, խնդրում եմ վերադառնանք հանդարտ աշխատանքային դաշտ և …