Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական քարոզչամեքենան փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ հավաստիացնելով, որ Թուրքիան չունի մասնակցություն, հակամարտության գոտում վարձկաններ չկան, չեն թիրախավորվում եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բոլոր համանախագահ երկրները՝ Ֆրանսիայի նախագահը, ռուսական կողմը և անգամ ԱՄՆ պետքարտուղարը, վարձկանների ներգրավման համար մեղադրեցին Թուրքիային: Ավստրիան և …