Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում նշում են Սահմանապահի օրը: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանը, տնօրենի տեղեկալները, պաշտոնատար անձինք, Սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու հյուրեր: Կազմակերպված միջոցառումների շարքը մեկնարկել է 2020 թվականի արցախյան պատերազմում հավերժ հերոսացած սահմանապահների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման հոգևոր արարողությամբ՝ նրանց հարազատների …

