Ես միշտ կողմ եմ համերաշխության և կոալիցիաների. Լևոն Տեր-Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Factor.am-ի դիտարկմանը, որ հասարակության մեջ կա կարծիք, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ասպարեզ են եկել իր շնորհիվ և հարցին, թե ափսոսո՞ւմ է դրա համար՝ նշեց. «Ի՞նչ է նշանակում իմ շնորհիվ, ես ո՛չ իրենց ծնողն եմ, ո՛չ էլ իրենց ծնողական ժողովի նախագահը: Իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր. ես չեմ ծնել ոչ մեկին»:

Անդրադառնալով Factor.am-ի հարցին, թե արդյոք դեռևս իրատեսական է համարում համագործակցությունը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ, Տեր-Պետրոսյանը նշեց, որ իր համագործակցության առաջարկն արդեն մերժվել է և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ: «Ուրիշ բան, եթե խորհրդարանում ստեղծվի այսպիսի իրավիճակ՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնալ կոալիցիաներ ձևավորելու: Մենք կնայենք, կտեսնենք, ես միշտ կողմ եմ համերաշխության և կոալիցիաների, թեև Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է 6 ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ-երկու-երեք կառավարություն են փոխում: Վատ տաբերակ է, բայց եթե ուրիշ ելք չլինի, իհարկե, պիտի փորձենք: