ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները մարտի 31-ին շրջայց են կատարել Երևանի Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Շրջայցի նպատակը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։ ՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները դիտարկել են ուղևորների և մետրոպոլիտենի սպասարկող անձնակազմի կողմից դիմակ կրելու, վագոններում ախտահանիչ հեղուկների առկայության, գերբեռնված երթևեկության բացառման, սոցիալական հեռավորության պահպանման պարտադիր պահանջների …

