Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է հրաժարականի մասին։ Այս մասին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես կառչած չեմ իշխանությունից։ Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես արյուն թափած ու սեփական քաղաքացիների վրա կրակած նախագահ։ Այդ պատճառով էլ որոշում եմ կայացրել հրաժարական տալ»,- ասվում է երկրի ղեկավարի հայտարարությունում։ Ժեենբեկովը նաև նշել է, …