Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի գործունեության արգելումը Պուտինի հստակ ազդակն է` ուղղված Բայդենին․ NYT

Լուրեր

14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
Բոլորը

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կազմակերպության գործունեության արգելումը Պուտինի հստակ ազդակն է՝ ուղղված Բայդենին։ Այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել New York Times-ը։

«Ժնևի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ արված այս քայլը, ամենայն հավանականությամբ, կդրդի ռուս ընդդիմադիրներին անցնել ընդհատակ և որպես ազդանշան կծառայի այն մասին, որ ՌԴ ներքին գործերը ենթակա չեն քննարկման»,- գրում է պարբերականը։

Պուտինի ու Բայդենի բանակցությունները կդառնան նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Սպիտակ տան նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Վլադիմիր Պուտինն արդեն հասկացրել է, որ մերժելու է Նավալնիի գործով Կրեմլի գործողությունների ցանկացած քննադատություն՝ ասելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի իր կարծիքը պարտադրել այլ երկրներին:

New York Times-ի լրագրողների կարծիքով՝ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու որոշումը Բայդենի համար բարձրացրեց խաղադրույքը Ժնևյան գագաթնաժողովի համար, որը խոստացել էր Պուտինի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումներին հակահարված տալ։

ՌԴ նախագահը հստակ հասկացրեց, որ չնայած պատրաստ է Բայդենի հետ քննարկել կիբերտարածքն ու աշխարհաքաղաքականությունը, սակայն մտադիր չէ բանակցել այն մասին՝ արդյո՞ք ճիշտ է կառավարում իր երկիրը։ Հրատարակչությունը եզրափակում է, որ հարցը նրանում է՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ընդունել այս պայմանները։