ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 79 «կողմ» և 2 «դեմ» ձայներով: Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ են ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ: «Առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել …

