Չի՛ կարելի երկարացնել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ պայմանագրերը․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արտակ Զենյալյանի հետ

-Պարո՛ն Զեյնալյան, իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու պարագայում «Հանրապետություն» կուսակցությունը ի՞նչ փոփոխություններ է կատարելու Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ 44-օրյա պատերազմը և վերջին սահմանային լարումները ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն են առաջացրել։

-«Հանրապետություն» կուսակցության կարգախոսն է՝ «Աշխատատեղ և անվտանգություն»։ Սրանք սերտորեն իրար կապակցված են և անվտանգությունը մեր ծրագրի առանցքային տեղում է գտնվում։ Այդ հարցում մենք շատ կարևորում ենք արտաքին քաղաքական բաղադրիչը, որպեսզի մենք լինենք անվտանգ, ֆիզիկապես պաշտպանված, պետք է ունենանք ոչ միայն ռազմական ուժ, այլ նաև պետք է ունենանք բալանս։ Այսօր այդ ռազմաքաղաքական բալանսը խախտված է ոչ հօգուտ մեզ՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը մեզ համար շատ լուրջ սպառնալիք է այսօր, իսկ մեր՝ Ռուսաստանի հետ դաշինքը, փաստորեն՝ տանուլ տվեց, պարտվեց այդ թուրք-ադրբեջանական դաշինքին և ժողովուրդը մի իմաստնություն ունի՝ «Եթե գողը տանից չլինի, եզը երդիկից դուրս չի գա»։ Գուցե այստեղ տեղին է նկատի ունենալ ժողովրդական այդ իմաստնությունը։ Գուցե մենք չպարտվեինք, եթե մեր բարեկամը չլիներ Ռուսաստանը կամ միայն ՌԴ-ն չլիներ մեր միակ բարեկամը։ Ուստի մենք գտնում ենք, որ արտաքին քաղաքական բաղադրատարրը պետք է տարբերակել, դարձնել բազմազան, որպեսզի մենք կարողանանք պաշտպանված լինենք այս տարածաշրջանում։

-Ի՞նչը Ձեզ չբավարարեց Ռուսաստանի «դաշնակցային պահվածքում» Հայաստանի նկատմամբ։

Տեսե՛ք, մենք ունեինք երկկողմանի պայմանագրեր, մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեինք փոխադարձ պարտավորություններ, որոնք չգործեցին Հայաստանի օգտին։ Ո՛չ Ռուսաստանն ուղակիորեն միջամտեց, թեև մեր տարածքային ամբողջականությունը խախտվել էր, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել, առնվազն՝ երեք այդպիսի դեպք է արձանագրվել։ Նախ՝ Վարդենիսի շրջանում եղել են ռմբակոծություններ, եղել են անօդաչու թռչող սարքեր, նաև՝ կային մարդկային զոհեր, խոցվել է քաղաքացիական ավտոբուս Վարդենիսի շրջանում, Սյունիքի մարզում խոցվել է «Ս-300» հրռիթային համակարգը, որը նաև ընդհանուր հակաօդային պաշտպանության մաս է, նաև՝ խոցվել է ուղղաթիռ Ռուսաստանին պատկանող, այս պարագայում որևէ միջամտություն չի եղել, թեև կարծում եմ՝ պետք է լիներ միջամտություն։ Ասեմ ավելին՝ բացառում եմ այն, որ պատերազմից առաջ այդպիսի հետախուզական ցանց ունենալու դեպքում հետախուզական ուղեծրային դիտարկման սարքեր ունենալու պարագայում ՌԴ-ն չի իմացել հարձակման մասին, և փաստորեն՝ մեր ռազմավարական դաշնակիցը փաստորեն չի կանխել դա։ Ուժեղագույն պետությունների մեջ է Ռուսաստանն իր հզորություններով աշխարհում, և կարծում եմ՝ կարող էր կանխել այս պատերազմը։

Նաև հիշենք՝ ինչ տարածքներով է եղել ՀՀ-ն ԽՍՀՄ կազմ մտնելիս, մենք կորցրել ենք Նախիջևանը, Արցախը տրվել է Ադրբեջանին, նաև՝ ԼՂՀ-ն ու ՀՀ-ն կպած են եղել իրար, այնուհետև արանքում հայտնվել է Լաչինը, այսինքն՝ առանձնացվել են մեկը մյուսից, ձևավորվել են տարբեր անկլավներ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ՌԴ-ի զիջելու տեղն ենք։ Սա այն հատվածն է, որտեղ ՌԴ-ն կարող է գնալ զիջումների, ուստի մենք պետք է դարձնենք բազմակողմանի մեր հարաբերությունները։ Շատ սխալ էր ՌԴ-ին տալ Իրանից Հայաստան եկող գազամուղը և տրամաչափ փոքրացնելը։ Այդ գազամուղը կարող էր լինել տարանցիկ դեպի Եվրոպա, շատ սխալ էր ՌԴ-ին տալ մեր էլեկտրական ցանցերը, գույքը պարտքի դիմաց սկզբունքը կիրառել՝ այն դեպքում, երբ ՌԴ-ն միլիարդավոր դոլարների պարտք զիջում էր այլ պետությունների։ Մեր շահերից է բխում, որ մենք քիչ կախված լինենք ՌԴ-ից։

-Դուք բերեցիք իրողություններ, որ արդեն իսկ տեղի են ունեցել թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանություների ժամանակ։ Հիմա ինչպե՞ս կարելի է այդ խմբագրումներն անել, «Գազպրոմին» պատկանող Իրան-Հայաստան գազատարը վերադարձնելո՞ւ եք։ Ի՞նչ կոնկրետ երաշխիքներ և հավաստիացումներ ունեք Արևմուտքից, որ պաշտպանելու են մեզ, անվտանգային հովանոց են մեզ տալու։ Վստահ եմ՝ Ձեր ընդդիմախոսներն այս հարցն են տալու, դուք մոռանո՞ւմ եք, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի սահմանային հատվածներ, ռուսական ռազմաբազան միտված է պաշտպանել ՀՀ-ն արտաքին հարձակումներից, ռուս խաղաղապահներն են փրկել Արցախը։ Ի՞նչ պատասխան ունեք։

Նախ՝ կարող է կառուցվել նոր գազատար նոր տրամաչափով և դա չտրվի Ռուսաստանին։ Արդեն ավարտվող պայմանագրերը, կարծում եմ, սխալ կլինի երկարացնել, պետք է նոր պայմանագրեր կնքել։ Ինչ վերաբերում է այն թեզին, որ ՌԴ-ն է պաշտպանում Հայաստանին, ռուսական զենքը և ռուսական կազմակերպչական կառուցվածքը պարտվեց թուրքական զենքին և կառուցվածքին։ Մենք կարող էինք ձեռք բերել նաև արևմտյան ռադիո-պայքարի համալիրներ, որոնք ուղղակի կխափանեին թուրքական դրոնների աշխատանքը մեր երկնքում։ Իսկ գալով այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը կամ նրանց՝ ռուս խաղաղապահների կողմից փրկելը, կարծում եմ շատ արդյունավետ կլիներ, եթե այնտեղ կանգնած լինեին սկանդինավյան խաղաղապահներ կամ խաղաղապահները լինեին միջազգային մանդատով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների զինուժի մասնակցությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան