Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում գրանցված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է ձախողել հեղափոխության ձեռքբերումները։ «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը ներքաղաքական ճգնաժամ է հարուցել, որը սպառնում է ձախողել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության միավորն անկում է ապրել, և այս տարի …

