Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի հերթական պատասխան հանդիպումը: «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Վանին», որին առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով: «Արարատ-Արմենիան» մտավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտ» – ԲԿՄԱ զույգի հաղթողի հետ:

