Բաքուն հայկական Շուշին նախապատրաստում է Էրդողանի այցին

Լուրեր

14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Բոլորը

Ադրբեջանում ակտիվորեն նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին։ Արդեն հայտնի են նաև Էրդողանի այցի օրակարգի մանրամասները։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բելգիա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահը հունիսի 15-16-ը պաշտոնական այցով լինելու է Ադրբեջանում։ Այդ ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի են ունենալու երկկողմ հանդիպումներ, քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց խորացման հնարավորությունները։ Այցի ընթացքում Էրդողանը հունիսի 16-ին ելութ է ունենալու նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսում։ Ի դեպ, այս պատճառով ադրբեջանցի պատգամավորներն այսօր և վաղը կորոնավիրուսի թեստ են հանձնելու։

Նշվում է նաև, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հունիսի 16-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում ներկա են գտնվելու Բաքվում կայանալիք Թուրքիայի և Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Հավելենք, որ Էրդողանն անձամբ արդեն մի քանի անգամ ազդարարել է հայկական Շուշի կատարելիք այցի մասին՝ նշելով, որ այնտեղ նաև թուրք-ադրբեջանական նոր համաձայնագիր է ստորագրվելու։

«Առաջին հերթին կուղևորվենք Ֆիզուլի, այնուհետ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշի և համաձայնագիր կստորագրենք։ Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեծածավալ փաստաթղթի մասին է»,- ասել էր Էրդողանը՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ ոլորտի է առնչվելու համաձայնագիրը։

Ադրբեջան կատարելիք այցին Էրդողանն անդրադարձել է նաև նախօրեին՝ Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Մինչ այդ, Ադրբեջանում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հատկապես՝ հայկական Շուշիում։ Նախօրեին Շուշի է այցելել Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջահիթ Բաղչին։ Այս մասին նա գրառումներ է արել թվիթերյան իր էջում ու լուսանկարներ հրապարակել։

«Մենք գտնվում են Շուշիում՝ մեր նախագահի այցից առաջ ուսումնասիրության համար։ Այսօր մենք շնչեցինք ազատ Ղարաբաղի օդը»,- գրել է Թուրքիայի դեսպանը։

Համացանցում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Շուշիում նաև աննախադեպ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ի դեպ՝ դեռևս պարզ չէ, թեինչպես են Էրդողանն ու Ալիևը հասնելու Շուշի։ Վերջին օրերին էլ Թուրքիայից Ադրբեջան 11 ռազմական ինքնաթիռ է ժամանել, ըստ երևույթին, անվտանգային խնդիրների լուծման համար։

Էմմա Չոբանյան