«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

Լուրեր

23.11.2026 | 11:35
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:34
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
Բոլորը

Քարոզարշավի ընթացքում մեր ռեյտինգի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին, և դա է պատճառը, որ վերջին օրերին, հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ․ այսօր՝ հունիսի 14-ին, կայացած ասուլիսին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։

«Դրա ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե, իբր, պարոն Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել կամ դրա հետ առնչություն ունի։ Տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են մեզ անդադար հրավիրել քննչական մարմիններ, վեր հանել նոյեմբերից սկսած ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում», – ասաց Բաբայանը։

Ըստ նրա՝  իշխանությունն անգամ կարող է ընտրությունները կեղծելու մեջ մեղադրել ընդդիմությանը։ Բաբայանը նաև չբացառեց «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը․ «Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողություններին և իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»։