Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Նախագահը նախ եղել է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 130 առանձնատների տեղադրման աշխատանքները, հետաքրքրվել շինարարության ընթացքով ու բնակարանային կարիքներով: Շինարարությունն իրականացնում …

