Մուրճերի և դուելների, զենքերի մասին թեզերով չպետք է գնան հանրության մոտ. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր առաքելությունն այն է, որ այլընտրանք ներկայացնենք քաղաքացիների համար, քաղաքացիներն ունենան իրենց ողջամտության ձայնը խորհրդարանում»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։

Նրա խոսքով, ինչպես տարիներ շարունակ պայքարել են Հայաստանի ազատության, հզորության, զարգացման, անվտանգության ու ինքնիշխանության համար, այդպես էլ իրենց գործը տեղափոխելու են Ազգային ժողով:

«Մենք գնալու ենք սահմանամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք մարդկանց խոսքը, խնդիրները Ազգային ժողով, ներկայացնելու ենք լուծումները,- ասաց Դ. Սանասարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է որոշի իր արտաքին քաղաքականությունը, Հայաստանին չպետք է պարտադրեն այս կամ այն քաղաքականությունը, Հայաստանի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական որոշումները պետք է կայացնեն բացառապես Հայաստանում:

Անդրադառնալով Փաշինյանի իշխանության հիմնական ձախողումներին՝ Սանասարյանը նշեց.  «Գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են և չեն կարողանում հասկանալ պետության խնդիրները, ճգնաժամային վիճակում ինչ պետք է անել, ինչ կադրային քաղաքականություն պետք է տանել, ինչպես արդյունավետ դարձնել կառավարումը: Այս ամեն ինչից հեռու են և ցույց են տվել, որ, իրոք, չեն կարողանում: Ես ոչ թե ասում եմ իրենք չեն ուզում, այլ իրենք չեն կարողանում»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը մուրճով է ներկայանում քարոզարշավներին և ասում է՝ «մեխելու» ենք, Սանասարյանը նշեց. «Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև մյուսներին խորհուրդ կտամ մի քիչ հասունություն դրսևորել, սթափ լինել և մուրճերի, կացինների, զենքերի ու դուելների գնալու մասին թեզերով ժողովրդի մեջ դուրս չգան: Կոչ եմ անում հանրությանը՝ ծափ չտալ էդ վատ քարոզին, էդ վատ բառապաշարին, ժարգոնին և ատելության ներարկմանը»:

«Եթե մուրճ են կարողանում վերցնել, թող զենք վերցնեն, թշնամուն հանեն մեր հողից»,-ընդգծեց Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: