Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի նույնիսկ ամենահարուստ երկրներից շատերում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր հրապարակված զեկույցի, Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի մի շարք ամենահարուստ երկրներում:

Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Գերմանիան երեխայի խնամքի ապահովման առումով առաջին հորիզոնականներն են զբաղեցնում բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Մինչդեռ Միացյալ Նահանգները, Սլովակիան, Ավստրալիան, Կիպրոսը և Շվեյցարիան հայտնվել են ցածր հորիզոնականներում:

«Որ հորիզոնականներն են զբաղեցնում հարուստ երկրները երեխայի խնամքի ոլորտում» հետազոտությունը, հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինոչենտի» հետազոտությունների կենտրոնի կողմից, գնահատել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Եվրոպական Միության (ԵՄ) երկրներին՝ հիմնվելով վերջիններիս երեխայի խնամքի և ծնողական արձակուրդի քաղաքականության վրա։ Այս քաղաքականությունը ներառում է նորածնից մինչև դպրոցական տարիքի երեխաների խնամքի հասանելիությունը, մատչելիությունը և որակը:

«Երեխաների համար կյանքի լավագույն սկիզբ ապահովելու նպատակով՝ մենք պետք է օգնենք ծնողներին կերտել հոգատար և սիրով լի միջավայր, որն այդքան կարևոր է երեխաների ուսման, հոգեկան բարեկեցության և սոցիալական զարգացման համար», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Կառավարության ներդրումը հօգուտ ընտանիքամետ քաղաքականության և երեխաների խնամքի, երաշխավորում է, որ ծնողներն ունենան անհրաժեշտ ժամանակ, ռեսուրսներ և ծառայություններ՝ իրենց երեխաներին զարգացման յուրաքանչյուր փուլում աջակցելու համար»:

«Ինոչենտի»-ի հետազոտության աղյուսակի ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրները համատեղում են երեխաների կազմակերպված խնամքի որակը մատչելիության հետ: Միևնույն ժամանակ, նրանք առաջարկում են երկար և բարձր վարձատրվող արձակուրդ և՛ մայրերին, և՛ հայրերին՝ տալով նրանց ընտրություն, թե ինչպես հոգ տանել իրենց երեխաների մասին: Նախածննդյան մայրական և հայրական վճարովի արձակուրդը ծնողներին հնարավորություն է տալիս մտերմանալ իրենց նորածինների հետ, նպաստում է երեխաների առողջ զարգացմանը, նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիան և նպաստում գենդերային հավասարությանը:

Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված երկրների գրեթե կեսն է տրամադրում 32 շաբաթ մայրական արձակուրդ՝ ամբողջական դրույքին համապատասխան աշխատավարձով: Իսկ երբ հայրական արձակուրդ է առաջարկվում, որը միշտ էապես ավելի կարճ է, հայրերից քչերն են դրանից օգտվում՝ ելնելով մասնագիտական և մշակութային խոչընդոտներից։ Սակայն այդ տենդենցն արդեն փոխվում է:

Թեև բարձ վարձատրվող արձակուրդն օգնում է ծնողներին երեխայի կյանքի սկզբնական շրջանում, երբ ավարտվում է այս աջակցությունը, և ծնողները պատրաստ են վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի ծառայությունները կարող են օգնել հավասարակշռել իրենց երեխաների խնամքը վարձատրվող աշխատանքի հետ՝ միևնույն ժամանակ չզրկելով նրանց անձնական բարեկեցությունից: Այնուամենայիվ, վճարովի արձակուրդը հազվադեպ է համընկնում երեխայի մատչելի խնամքի ծառայություններից օգտվելու հնարավորության հետ, որը մի շարք խոչընդոտներ է ստեղծում ընտանիքների համար:

Երեխաների համար նախատեսված մատչելի խնամքի միջոցների բացակայությունը առանցքային խոչընդոտ է ծնողների համար, ինչն էլ իր հերթին խորացնում է երկրում սոցիալ-տնտեսական անհավասարությունը։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում մինչև 3 տարեկան երեխաների գրեթե կեսը հաճախում է կրթական կամ խնամքի կենտրոններ վաղ տարիքից, իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում՝ 3 երեխայից միայն մեկը։

Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և Շվեյցարիայում միջին եկամուտ ունեցող զույգը պետք է ծախսի իրենցից մեկի եկամուտի գրեթե մեկ երրորը, որ վճարի երկու երեխաների խնամքի համար։ Չնայած հարուստ երկրների մեծ մասը մեծապես սուբսիդավորում է անապահով ընտանիքների երեխաների խնամքը, Սլովակիայում, Կիպրոսում և ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող միայնակ ծնողները ստիպված են վճարել ընդհուպ մինչև իրենց եկամուտի կեսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս, որ ծնողներին հասանելի լինեն առնվազն վեց ամիս ծնողական վճարովի արձակուրդ և երեխաների որակյալ, մատչելի խնամքի ծառայություններ՝ ծննդյան օրվանից մինչև առաջին դասարան: Մենք համագործակցում ենք կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ՝ հօգուտ ընտանիքների աջակցության ուղղությամբ ավելի մեծ ներդրումների:

Հետազոտության համառոտագիրը ուղղորդում է, թե ինչպես կառավարությունները և մասնավոր հատվածը կարող են բարելավել երեխայի խնամքի և ծնողական արձակուրդի քաղաքականությունը, ներառյալ՝

Նախածննդյան շրջանում և երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մայրերի և հայրերի համար վճարովի մայրության, հայրության և ծնողական արձակուրդների համատեղում։

Ծնողական արձակուրդ, որը հիմնված է գենդերային հավասարության վրա՝ ապահովելով, որ ծնողներից ոչ մեկը ծանրաբեռնված չլինի տնային գործերով:
Արձակուրդ, որը հասանելի է և լրիվ դրույքով աշխատողների և ոչ ստանդարտ աշխատանքում ներգրավված աշխատողների համար, ինչպիսիք են կես դրույքով աշխատողները, ինչպես նաև աջակցություն ծննդյան և ծնողական խնամքի հետ կապված ծախսերը կյանքի այլ հանգամանքներում հայտնված աձանց համար, ինչպիսիք են չապահովագրված անձինք:

Երեխաների մատչելի խնամք, որը սկսվում է ծնողական արձակուրդի վերջում, այնպես որ բացեր չառաջանան:

Հասանելի, ճկուն և մատչելի որակյալ խնամք, որը հասանելի է բոլոր երեխաների համար՝ անկախ ընտանեկան հանգամանքներից.
Պետության կողմից տրամադրվող և կարգավորվող երեխայի խնամք, որը հասանելի կդարձնի այդ ծառայությունները ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար և կապահովի չափորոշիչների իրականացումը:

Ներդրումներ հօգուտ երեխաների խնամքով զբաղվող աշխատուժի, նրանց որակավորման և աշխատանքային պայմանների` ապահովելու հնարավոր ամենաբարձր չափանիշները.

Գործատուների խրախուսում՝ տրամադրելու գենդերազգայուն և ներառական վճարովի արձակուրդի իրավունք, աշխատանքային ճկուն գրաֆիկ և երեխայի խնամքի աջակցության համակարգ:

Երեխայի խնամքի ծառայությունների համապատասխանեցումը ընտանեկան խնամքի այլ քաղաքականությունների հետ, ինչպիսիք են երեխաների համընդհանուր նպաստները, ինչը կնվազեցվի արդեն գոյություն ունեցող անհավասարությունների կրկնօրինակման ռիսկը։