Բայդենի և Պուտինի բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը սկսել են ընդլայնված կազմով բանակցությունները։ Մինչ այդ տեղի էր ունեցել նեղ կազմով հանդիպում, որին, նախագահներից բացի, ներկա են եղել միայն երկու երկրների արտգործնախարարները։

«Ընդլայնված կազմով բանակցությունները սկսվել են»,- հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից։

Նեղ կազմով հանդիպումը տևել է 1 ժամ 45 րոպե։ Դրանից հետո նախագահները հեռացել են կարճ ընդմիջման՝ բանակցությունների երկրորդ մասի մեկնարկից առաջ։ Ընդլայնված կազմով հանդիպումն անցնում է «Լա Գրանժ» վիլլայի դեղին սրահում՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Ամերիկյան պատվիրակության կազմում, ըստ CNN-ի, ներառված են պետքարտուղար Բլինքենը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Էրիկ Գրինը և արտաքին գործերի փոխնախարար Վիկտորիա Նուլանդը:

Ռուսական կողմից բանակցություներին մասնակցում են Լավրովն ու նրա տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը: Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրվել են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի կարգավորման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ քննարկելու առանձին տարածաշրջանային խնդիրներ, համապատասխանաբար, Ուկրաինայի և Սիրիայի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան