Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների թերի և ոչ հետևողական աշխատանքով: Մասնավորապես, դեպքերը վկայում են այն մասին, որ հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել: Բացի …

