ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթն է համաձայնեցրել

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը համաձայնեցրել է Բելառուսի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Reuters-ն ու ՌԻԱ Նովոստին։

Այժմ պատժամիջոցների մասին որոշումը պետք է հավանության արժանացնի ԵՄ Խորհուրդը, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի։

Reuters-ը հայտնել է, որ պատժամիջոցների ներքո են հայտնվում Բելառուսի Պաշտպանության ու տրանսպորտի նախարարությունից պաշտոնյաներ։ Հունիսի 10-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել հակաբելառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին։ Նոր սահմանափակումներից առավելագույն վնասը Մինսկը գնահատել է ՀՆԱ-ի 2.9%-ը:

Արևմուտքի երկրները որոշել են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ Մինսկում մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո։ Օդանավում եղել է Nexta Telegram ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը։ Նրան ընկերուհու՝ Սոֆիա Սապեգայի հետ անմիջապես ձերբակալել են։ Բելառուսի իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռի վայրէջքի պատճառը եղել է ականապատման մասին հաղորդագրությունը։

Տաթև Ֆռանգյան