Մեղրիի սահմանային անցակետը կարող է լիարժեք աշխատել որպես մաքսային մարմին: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: «Այսինքն՝ և՛ որպես անցակետ, և՛ որպես մաքսային արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի լիարժեք իրականացնող։ Մեղրիի անցակետը ավտոմեքենա մաքսազերծելու հնարավորություն կունենա»,- հավելեց Փաշայանը։ Մանրամասները՝ տեսանյութում: