Ընտրություններ առանց ընտրության․ Իրանում իրավիճակը պայթյունավտանգ է․ BBC

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Իրանում նախագահական ընտրությունների արդյունքը փաստացիորեն կանխորոշված է․ թեկնածուների ընտրությունն ու ընտրողների անտարբերությունը ընտրությունները վերածել են ֆարսի: Ընտրություններին մասնակցւթյունը խոստանում է ռեկորդային ցածր լինել, իսկ բուն ընտրությունները քիչ բան են փոխելու Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ասում են փորձագետները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Իհարկե, ոչ», «իմաստ չկա», «ոչ մի դեպքում»․ այսպես են իրանցիները պատասխանում այն հարցին, թե կգնան արդյոք նրանք քվեարկելու հաջորդ նախագահի համար։

Քանի որ Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որը պատասխանատու է թեկնածուների ընտրության համար, հեռացրել է բոլոր բարեփոխիչներին և չափավոր քաղաքական գործիչներին, պարզ է դարձել, որ մրցակցությունը հասցվում է զրոյի, և չկա այլընտրանք։

Ընտրական գործընթացը շատ իրանցիներ տեսնում են այնպես, ինչպես նկարագրված է սոցկայքերով տարածվող տեսանյութերում․ մի քանի մարմնամարզիկներ պատրաստվում են մեկնարկին, այաթոլլային մոտ թեկնածուն՝ Իրանի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջ է նետվում, ինչից հետո կրակում է իր ընդդիմադիրների վրա, որոնց թվում է երկրի հեռացող նախագահ Հասան Ռոուհանին, ու դառնում է մրցույթի հաղթող։
Մեկ այլ մեմում նախընտրական քարոզարշավի բոլոր յոթ մասնակիցներն արտաքնապես նման են Ռաիսիին: Իրանցիները մրցում են մեմեր ստեղծելով, հեգնական տեսանյութեր տեղադրելով և մեղադրող հոդվածներով և չեն ցանկանում մասնակցել «շինծու ընտրություններին»:

«Անգամ չեմ էլ մտածի, սա ընտրություններ չեն։ Սա գերագույն առաջնորդին հաճելի թեկնածուի նշանակում է, որին, ի դեպ, չեն ընտրում։ Իրանում Ռաիսին հայտնի է որպես 1988 թվականի դահիճ։ Համենեին դիտմամբ է ընտրել մարդու, ով ունակ է ճնշել ցույցերը»,- ասում է իրանցի ակտիվիստ Սեպիդեն։

Այն, որ բողոքի ցույցեր կլինեն, Սեպիդեն չի կասկածում։

«Իրավիճակը լարված է և կարող է պայթել ցանկացած պահի»,- ասում է նա։ Նա աջակցում է արտերկրում Իրանի ընդդիմությանն ու դրա առաջնորդ Մարիամ Ռաջավիին, ով ղեկավարում է աքսորյալ Իրանի դիմադրության ազգային խորհուրդը:

Անցյալ փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններն ուղղություն տվեցին ընթացիկ նախագահական ընտրություններին: Արդեն այդ ժամանակ տասնյակ բարեփոխիչ  թեկնածուներ մնացին քաղաքական գործընթացներից դուրս:

Իրանի հավանական նոր նախագահն կլինի պահպանողական հոգևորական ու «սեիդ» Էբրահիմ Ռաիսին։
Նա նաև այաթոլլա Համենեի հայրենակիցն է, երկուսն էլ ծնվել են շիաների համար սուրբ Մեշխեդ քաղաքում։ Հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Ռաիսին համարվում է Համենեի մերձավորը։ Այաթոլլան 82 տարեկան է, և շատերը նրան հետևորդ են տեսնում Ռաիսիին։

Նա ավելի քան 20 տարով երիտասարդ է Համենեից, իսկ մինչ 2019 թ.-ին գլխավոր դատավորի պաշտոնում նշանակվելը, նա տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել:

1988-ին Ռաիսին այսպես կոչված «մահվան հանձնաժողովի» չորս դատավորներից մեկն էր և տասնյակ հազարավոր մարդկանց մահապատժի է ենթարկել: 2017-ին նա արդեն մասնակցում էր նախագահական ընտրություններին, բայց պարտվեց բարեփոխումների ճամբարին մոտ համարվող Հասան Ռոհանիին:

Տաթև Ֆռանգյան