Հայաստանի ապագայում տեղ չկա ո՛չ այսօրվա, ո՛չ էլ անցած իշխանությունների համար․ Կարին Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Գյումրու Թատերական հրապարակում այսօր նախընտրական քարոզարշավի եզրափակիչ օրը հավաք անցկացրեցին «5165» շարժման ներկայացուցիչները։

«Հայաստանը նորից պիտի կանգնի աշխարհի դեմ և ասի՝ ես կամ, էլի քո արածը ինձ չկոտրեց։ Հայաստանը նորովի պիտի կերտվի, նոր Հայաստան պիտի լինի, և այդ Հայաստանը պիտի կերտեն նոր ուժեր, մաքուր ուժեր, որպեսզի մեր ապագայում երբևէ կեղտոտ, դավադիր ձեռքեր խառնված չլինեն»,- իր ելույթում նշեց շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը։

Նա հայտարարեց, որ Հայաստանի ապագան միայն իր երիտասարդներինն է։

«Եվ այդ ապագայում տեղ չկա ո՛չ այսօրվա իշխանություներին, ո՛չ էլ անցած իշխանություններին։ Այս իշխանություններն արդյունքն էին նախորդ տարիների չարվածի, որովհետև Հայաստանն իրոք սիրել է պետք, իսկ Հայաստանին կարելի է սիրել միայն մաքուր սրտով, մաքուր խղճով ու մաքուր մտքով, որն ունեն միայն մաքուր ուժերը, նոր ուժերը։ Ինչ էլ որ ունենան նախորդ ուժերը, նրանք չունեն այդ երեքը։ Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր մարդու համար կա երեք թանկ բան՝ զավակը, հայրենիքը և Աստված։ Այսօր մեզանից խլել են մեր զավակներին, խլել են մեր հայրենիքի շատ թանկ մասը, և մնացել է միայն մեր հավատը, և այդ հավատից մենք ոտքի կկանգնենք, այդ հավատը մեր բռունցքներում, սրտերում կամրագրենք ու կքայլենք»,- հավելեց նա։

«5165» շարժումը վստահ է, որ Հայաստանն այլևս չպիտի վերադառնա անցյալ։

«Հայաստանում այլևս նոր միտք պիտի գործի, Հայաստանում կառավարման նոր համակարգ պիտի գործի, պետք է գան նոր, երիտասարդ, պրոֆեսիոնալ ուժեր և իրենց վրա վերցնեն իրենց երկրի կառուցումը»,- նշեց Կարին Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան