Ջո Բայդենի հիանալի շաբաթը Եվրոպայում ու ներամերիկյան օրակարգի խնդիրները․ Financial Times-ի անդրադարձը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջո Բայդենը հիանալի շաբաթ անցկացրեց Եվրոպայում. նա ամրապնդեց հարաբերությունները G7-ի շրջանակում գործընկերների հետ, լուծեց ՆԱՏՕ-ի հետ Թրամփի օրոք ծագած հակամարտությունը և, իր խոսքով, կառուցողական զրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն ներքին ամերիկյան օրակարգը փչացրեց նրա տուն վերադարձը, գրում է Financial Times-ը։

ԱՄՆ գերագույն դատարանը նախօրեին ուժի մեջ է թողել Obamacare առողջապահության մասին օրենքը, որը Բայդենը, որպես փոխնախագահ, Բարաք Օբամայի վարչակազմին օգնել էր մշակել։ Օրենքի չեղարկում էին ցանկանում հանրապետականները,  բայց արդյունքը դեմոկրատներին ուրախանալու առիթ է տալիս։ Սակայն հենց այս ֆոնին էլ հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու Բայդենի ժառանգությունը՝ որպես նախագահ:

Նրա նախագահական ծրագիրը հագեցած էր ներքին օրակարգի այնպիսի հավակնոտ նախագծերով, որ նրան ակամայից սկսեցին համեմատել Ֆրանկլին Ռուզվելտի հետ:

Իշխանության ղեկին լինելու կես տարում նա արդեն նախաձեռնել է մի քանի բարեփոխումներ ու օրինագծեր, սակայն դրանք գրեթե բոլորը ճահճացել են Կոնգրեսում՝ ներառյալ ընտրական բարեփոխումները։ Բյուջեն խոշոր ձեռնարկություններից հարկերի բարձրացման հաշվին լցնելու՝ նրա վարչակազմի ծրագրերը նույնպես, կարծես, կասկածելի են։

Եվ ամենատխուրը Բայդենի համար այն է, որ իր ձախողումների մեջ նա չի կարող մեղադրել միայն հանրապետականներին, երբ նրա աշխատանքներն արգելակում են նաև որոշ կուսակիցներ, գրում է հրատարակչությունը։

Տաթև Ֆռանգյան