ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամ, որի մեծամասնությունը՝ իշխանության ներկայացուցիչ, առանց բացատրության, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե ինչու՝ մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը խորհրդից հեռացողներից մեկն է․ «Զարմանալի մի բան հայտնաբերեցինք․ ԵՊՀ կայքի Հոգաբարձուների խորհրդի բաժնում` փաստաթղթերի տեղակայման հատվածում, տեղադրված էին հունվարի 29-ի նիստի որոշումները: Երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, …

