Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 21-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորեց նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն երկրում առկա ներքաղաքական լարվածության թոթափմանը։ Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերությունների պատմությանը՝ Լիտվայի նախագահը նշեց, որ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է՝ ընգծելով, որ 1991 թվականին Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը: Անդրադարձ եղավ նաև Լիտվայի առանցքային դերին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ աշխատելու պարարտ հող է տեսնում հատկապես տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար: Հակամարտության տևական և կայուն կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը»,- ասված է հաղորդագրությունում: