Ի՞նչ էիք արել ժողովրդին, որ Ձեզ քվե չտվեց իշխանություն ձևավորելու համար. հարց՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Երեք տարվա ընթացքում տեսանք, թե ինչ եղավ մեր պետության հետ՝ պատերազմ, տարածքային կորուստներ, կորոնավիրուսի համավարակ, տնտեսական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Հետաքրքիր է, դուք ի՞նչ էիք արել ժողովրդին, որ այս ամենից հետո նրանք իրենց քվեն կրկին տվեցին այս իշխանությանը, որ այսքան դժբախտություն էր բերել մեր ժողովրդի գլխին: Ի՞նչ էիք արել, որ չկարողացան ձեզ ներել: Անդրադառնալով Factor.am-ի այս հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ձեր հարցադրումը ինձ համար հասկանալի չէ: «Հայաստան» դաշիքն այսօր քվեներով երկրորդն է, սա նշանակում է շատ լուրջ կարգավիճակ երկրում: «Հայաստան» դաշինքի ձևավորումից հետո ամբողջությամբ փոխվեց ընդդիմադիր դաշտը: Սա մեր ազդեցության, մեր կշիռի արտահայտությունն է, սա պետք է գնահատել… Մենք հնարավորություն ունենք ավելի ակտիվ աշխատելու, դուք կտեսնեք, թե մեր կշիռն ուր է հասնելու»:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք չէր արել մի այնպիսի բան, որի համար ժողովուրդը նրան քվե չի տվել իշխանություն ձևավորելու համար, Քոչարյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, ձեր հարցը չեմ հասկանում: Ես կարող եմ ասել՝ ես ինչ եմ արել… ամբողջ երկիրն ենք կառուցել, մեր արածը մարդկանց հիշեցրել ենք և ստացել ենք ձայների 21 տոկոսը»:

Մանրամասները՝ տեսանյութում: