Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հնգամյա արդյունավետ գործունեության փաստը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է, որ հարաբերությունների հետագա զարգացումը կրի ինստիտուցիոնալ …