ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճին՝ միջազգային այս կազմակերպության զարգացման հեռանկարների և ապագա աշխարհակարգի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ Բլինքենը նշել է, որ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի առաջատար երկրները միավորվում էին այս կազմակերպության շրջանակում, Միացյալ Նահանգները հանդիսանում էր աշխարհի ամենահզոր տերությունը, բայց այն համաձայնվել է սահմանափակումներին և նախաձեռնել …

