Դիմելու ենք ՍԴ, եղել են զանգվածային խախտումներ. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար առաջին հերթին նաև այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Մենք ենթադրում էինք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները քննարկելու համար», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, թե շտաբների կողմից հավաքագրվում են նյութերը և առաջիկա օրերի ընթացքում կամփոփվեն ու կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար։

«Համոզված եմ, որ այն մանդատը, որն ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և շատ ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Իմ տպավորությունն է, որ, այնուամենայնիվ, այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը և այն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին այդ ընտրություններին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր։

«Մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, կողմնորոշվեցին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին, սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս վիճակը, իրենք հաստատ մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց սա ավելի շատ հակառակ կողմից եկող մանդատն էր»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: