Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, տեսնելով 2020թ. ծախսերի մասով կատարողականի ցուցանիշը, պետք է հրաժարական տար: Երևանի ավագանու նիստում այս կարծիքը հայտնեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Ծախսերի մասով կատարողականը 63.5 տոկոս է: Լավ կառավարիչ քաղաքապետը, ով պաշտոնավարում է 3 տարի, հենց կատարման թղթերը ստանար ու տեսներ, որ 63.5 տոկս է, պետք է հրաժարական տար: Եթե մենք …

