ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին: «-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում Կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումներ իրականացնելու ուղղությամբ: -Սկսած այս տարվա մարտ ամսվանից մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա և Սինովակ: …

