ՀՀ-ում պատվաստման հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիներ. Իրանում ՀՀ դեսպան

Լուրեր

24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

«-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում Կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումներ իրականացնելու ուղղությամբ:

-Սկսած այս տարվա մարտ ամսվանից մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա և Սինովակ: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան:

Մինչ օրս իրականացված պատվաստումների քանակությունը խիստ հեռու է բավարար լինելուց, սակայն ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տվյալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղությամբ:

Ի դեպ, համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը

Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»:

-ԻԻՀ առանձին պաշտոնյաներ իրանցիներին հորդորում են պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

-Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը:

Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև որոշ թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումն անվճար և կամավորության սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ:

-Փաստորեն օտարերկրացիների հետ կապված որոշումը հիմնվա՞ծ է վերջիններիս դիմումների վրա:

-Նախևառաջ, հաշվի է առնվել մարդկանց կողմից դրսևորված ցանկությունը, սակայն նաև կարևորվել են հետևյալ երկու հանգամանքները: Առաջինը՝ մարդասիրական վերաբերմունքն է այդ անձանց նկատմամբ և երկրորդը՝ Հայաստանում որոշակի ժամանակահատված (շաբաթներ, ամիսներ և ավելի երկար ժամանակ) գտնվող անձանց պատվաստումը խիստ դրական է ազդում երկրում համաճարակային վիճակի վրա:

Մի հանգամանք էլ կարող եմ Ձեր ուշադրությանն արժանացնել: Լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր: Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին»: