Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները. տեղեկացնում են ԳԹԿ-ից:

«Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 միավոր՝ 10 դիմորդ: 1 դիմորդ քննություն է հանձնել «Գերմաներեն» առարկայից:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 236 դիմորդից քննությանը մասնակցել է 196-ը: Միջին միավորը եղել է 8.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 76 դիմորդ կամ մասնակիցների 38.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 7 դիմորդ կամ մասնակիցների 3.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 29 դիմորդից քննությանը մասնակցել է 28-ը: Միջին միավորը եղել է 7.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ կամ մասնակիցների 57.1%-ը: 18-20 միավոր չի հավաքել ոչ մի դիմորդ:

«Քիմիա» առարկայի համար հայտագրված 104 դիմորդից քննությանը մասնակցել է 102-ը: Միջին միավորը եղել է 8.96: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 45.1%-ը: 18-20 միավոր հավաքել է 9 դիմորդ կամ մասնակիցների 8.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 2, 20 միավոր՝ 1 դիմորդ:

Այսօր ընթանում են «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 112 և 2 դիմորդ:

Քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին. քննություններ կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 51 և 89 դիմորդ:

Հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում:

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: