Ինչպես է էրդողանը խարխլում Թուրքիայի ռազմաօդային հզորությունը․ անդրադարձ

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Թուրքիան դադարեցրել է ռուսական S-400 համակարգերի ակտիվացման իր պլանները ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցների պատճառով, սակայն դրանց ձեռքբերումը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական ոլորտի վրա։ Այս մասին ասել է սյունակագիր, Middle East Forum-ի աշխատակից Բուրակ Բեքդիլը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

«Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, նույնիսկ դրանք ակտիվացնելու անկարողությունն ու դրա հետևանքները դասագրքային օրինակ են, թե ինչպես կարելի է սխալ վարվել ռազմական արդյունաբերության հետ՝ դիվանագիտության մեջ»,- գրում է Բեքդիլը իր հոդվածում։

Միացյալ Նահանգներն էլ Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից ու պատժամիջոցներ սահմանել նրա ռազմական գնումների գործակալության նկատմամբ՝ ի պատասխան 2019 թվականին 2․5 մլրդ դոլարով ռուսական հրթիռների ձեռքբերման։ ԱՄՆ-ը նաև սպառնում է հետագա միջոցառումներ իրականացնել, եթե համակարգն ակտիվանա, և կոչ է անում Թուրքիային՝ դրանք վերադարձնել Ռուսաստանին։

Հիմա էլ Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որ կարող է գնել ռուսական Սու-57 կործանիչներ՝ F-35-երի փոխարեն, սակայն, ըստ Բեքդիլի, դա պարզապես «բլեֆ» է։

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալները շատ լավ գիտեն, որ ՆԱՏՕ-ի ստանդարտների ինքնաթիռից 70 տարի հետո ռուսականներին անցնելը նման չէ ամերիկյան մեքենան ճապոնականով փոխարինելուն։ Նոր օպերատիվ կառույցի կառուցումը, ավիաբազաների մոդիֆիկացումը, վերանորոգման, տեխնիկական նոր ծառայությունների համակարգի ստեղծումը չափազանց թանկ է, ժամանակատար ու տեխնոլոգիապես բարդ»,- նշում է Բեքդիլը։

Թուրքիան հպարտ է սեփական կործանիչների ծրագրով, բայց կառավարության կողմից հովանավորվող այս ծրագիրը միայն ներքին քաղաքական սպառման համար է նախատեսված։ Ըստ Բեքդիլի՝ դրանք հեքիաթներ են, որոնք թուրքերը սիրում են լսել։ Նա նաև նշում է, որ Ռուսաստանին քիչ է հետաքրքրում՝ ինչ կարող է Թուրքիան անել S-400-ների հետ։

«Դա վաճառք է։ Մենք մեր գումարը ստացել ենք: Թուրքերը կարող են հրթիռներով լողափ գնալ կամ դրանցով կարտոֆիլ տանել, դա մեզ չի մտահոգում»,- ըստ Բեքդիլի՝ ասել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Յերխովը։

Էմմա Չոբանյան