Դեպի Եվրոպա՝ առանց վիզայի․ ե՞րբ հնարավոր կլինի հասնել վիզաների ազատականացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Հայաստանն արդեն կանաչ գոտում է։ ԵՄ Խորհուրդը հուլիսի 1-ից Հայաստանը ներառեց ապահով երկրների ցանկում՝ հնարավորություն տալով Եվրամիության 27 երկրներին չեղարկել մուտքի արգելքը հայաստանցիների համար։ Գերմանիան և Հունաստանն արդեն վերացրել են կորոնավիրուսով պայմանավորված մուտքի սահմանափակումները, սակայն դեռևս ակտիվություն չի նկատվում․ վիզաների դիմումների կենտրոնը չի աշխատում, իսկ դեսպանատներում առայժմ վիզաների դիմումներ չեն ընդունվում։ 

Թեև կորոնավիրուսով պայմանավորված արգելքի չեղարկման որոշումը ոգևորել է շատերին, այնուամենայնիվ, վիզա ստանալու գործընթացը շարունակում է անհարմարություն պատճառել Եվրոպա մեկնել ցանկացող քաղաքացիներին։ Վերջիններն անհամբեր են՝ սպասում են Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացմանը։ 

Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնած համաձայնագրում նշվում է մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորության մասին։ Պայմանը հետևյալն է․ Հայաստանը  պետք է համագործակցի անկանոն միգրացիայի դեմ պայքարում, այդ թվում՝ ռեադմիսիայի համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաև սահմանների կառավարման քաղաքականությունը, իրավական ու գործառնական շրջանակները խթանելու միջոցով:

2014 թվականից ուժի մեջ են մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը և ռեադմիսիայի պայմանագիրը։ Այս համաձայնագրերով՝ մի կողմից դյուրացվում է Հայաստանի քաղաքացիների մուտքը Եվրամիության անդամ երկրներ, մյուս կողմից քաղաքացիները պետք է խստորեն հետևեն վիզայի ժամկետին, պետությունն էլ իր հերթին պարտավորվում է առանց խոչընդոտի կազմակերպել վիզայի ժամկետը լրացած քաղաքացիների վերադարձը ծագման երկիր։ 

Համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց ի վեր Հաստանում ձևավորվել է աշխատանքային խումբ Ոստիկանության, Միգրացիոն ծառայության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է այս գործընթացը արագացնել և նախապայմաններ սկսել մեկնարկի հնարավորինս շուտ սկիզբ դնելու համար։

«Սրան հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի մի շարք աշխատանքներ։ Պայմանականորեն բաժանված է 4 բլոկի, որի մեջ մտնում է սահմանանների կառավարումից մինչև կենսաչափական անձնագրեր, մարդու իրավունքներիից մինչև միջազգային համաձայնագրերի ամրագրում։ Հայաստանն այս իմաստով անում է իր տնային ախատանքը»,- նշեց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: 

Այս հարցում ևս կորոնավիրուսն ու Հայաստանում սկսված պատերազմը որոշակի խոչընդոտ հանդիսացան՝ դանդաղեցնելով սկսված գործընթացը։ ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, նշում է․ այժմ կրկին հետամուտ են լինելու որ երկխոսության մեկնարկը հնարավորինս շուտ իրականություն դառնա։ 

Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի խոսքով՝ Եվրամիությունը մեծապես կարևորում է ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիների վերադարձի և վիզայի ժամկետների պահմանման հարցերը։ Ըստ նրա՝ այս առումով բավականին մեծ աշխատանք է տարվել։ 

«Երբ որևէ անձ է հայտանբերվում իրենց տարածքում, իրենք ունեն այդ կասկածները, հիմքերը, որ անձը պատկանում է ՀՀ քաղաքացիությանը, հարցումներ են ուղարկվում համապատասխան երիր և երկիրը պարզաբանում է տրամադրում՝ արդյոք անձը որևէ առնչություն ունի երկրի հետ, թե ոչ  Անցած տարվա կտրվածքով 81,9 տոկոսով ունենք հաստաված հայցեր։ Մենք հաստատում ենք և հետ ենք ընդունում մեր քաղաքացիներին»,- նշեց Հայկանուշ Չոբանյանը:

Միգրացիոն ծառայության ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական կողմը գոհ է Հայաստանի կատարած աշխատանքից․ «Այս առումով մենք բավականին  հաջող արդյունաներ ենք ցուցաբերել եվ իրենք բազմիցս այդ մասին ասել են։ Երկու օր առաջ էլ ռեադմիսիոն կոմիտեի նիստում իրենք կրկին անդրադարձան և գոհունակություն հայտնեցին»: 

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Սիրմոնյանը վստահ է՝ Հայաստանն արդեն տեխնիկապես պատրաստ է երկխոսության մեկնարկին։ Նրա խոսքով՝ խնդիրը եվրոպական կողմի մտահոգություններն են միգրացիոն գործընթացների հետ կապված։ 

«ԵՄ բազմաթիվ բարձրասդտիճան պաշտոնյաներ՝ հանձնակատարների մակարդակով ասում էին, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է երկխոսություն սկսելու վիզաների ազատականացման հետ կապված։ Այստեղ խնդիրը Եվրամիության մտահոգություններն են հնարավոր միգրացիայի չկարգավորվող գործընթացների հետ։ Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ Եվրամիությունը այս պահի դրությամբ ունրի բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված չեն Հայաստանի հետ, այլ պետությունների միգրացիայի հետ է կապված։ Դրանով մտահոգ լինելով դանդաղեցնում են գործընթացը, որովհետև եթե գործընթացը սկսեց , չի կարող դադարել, պետք է գնա, մինչև ավարտական փուլի հասնի»: 

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցնում է՝ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկը դեռևս չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կկարողանան մեկնել ԵՄ երկրներ։ Դրա համար անհրաժեշտ կլինի Եվրամիության անդամ 27 երկրների համաձայնությունը, որը նույնպես որոշակի ժամանակ կպահանջի։ Ինչ վերաբերում է երկխոսության մեկնարկին, Տիգրան Սամվելյանը լավատեսական սպասումներ ունի․ 

«Ես լավատես եմ, որ որոշումը հնարավոր է նաև այս տարի իրականությւոն դառնա, եթե  համավարակը մի փոքր նահանջի և մենք կարողանանք մեր շփումներն իրականացնել ավելի ինտենսիվ»։ 

«Այս ուղղությամբ են իրականացվում աշխատանքները։ Որ 27 երկրները կայացնեն այս դրական որոշումը։ Ես լավատես եմ, որ որոշումը հնարավոր է նաև այս տարի իրականությւոն դառնա, եթե  համավարակը մի փոքր նահանջի և մենք կարողանանք մեր շփումներն իրականացնել ավելի ինտենսիվ»։ 

Երկխոսության մեկնարկից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի վերջնակետին՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար, ոլորտի պատասխանատուները դժվարանում են պատասխանել։ Վկայակոչում են Ուկրաինայի և Վրաստանի փորձը․ այս երկրների դեպքում վիզաների ազատականացումը տևեց 2-3 տարի։ 

Ոլորտի պատասխանատուները նշում են՝ պետությունն իր գործն անում է, սակայն ՀՀ քաղաքացիներն իրենց հերթին պետք է նպաստեն Եվրամիության համար վստահելի գործընկեր դառնալուն՝ խստորեն պահպանելով վիզայի ժամկետներն ու սահմանված բոլոր կանոնները։ 

Նշենք, որ Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում Եվրամիության հետ նման համաձայնագրեր ունեն նաև Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Բելառուսը 1 շաբաթ առաջ հայտարարեց ծրագրին մասնակցության դադարեցման մասին։ Այս երկրներից մուտքի արտոնագրի չեղարկմանը հասել են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ սպասում են վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ երկխոսության մեկնարկին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան