Գեներալական բարձր կոչումներ՝ ուժային ղեկավարներին. ո՞ր արժանիքների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով ու նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ ուժային և իրավապահ կառույցների ղեկավարները Սահմանադրության օրվա առթիվ գեներալ-մայորի զինվորական կոչումների են արժանացել։ Այսպիսով՝ գներալների շարքերը համալրել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Իրավապաշտպանների կարծիքով՝ քաղաքական ղեկավարությունը պետք է հանրությանը լուրջ հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու են այս պաշտոնյաները բարձր կոչումների արժանացել: Օրինակ՝ Ժաննա Ալեքսանյանը մատնացույց է անում ոստիկանության բաժիններում և փողոցներում քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը և հարց բարձրացնում, թե Վահե Ղազարյանը հատկապես ո՞ր դրական փոփոխության համար է գեներալի կոչման արժանացել:

Փաշինյանի միջնորդությամբ ուժային կառույցների ղեկավար կազմին գեներալի կոչումներ բաշխելը, ըստզ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը նրանցից իր համար ծառայություններ է ակնկալում:

Ի դեպ, այս համատեքստում հիշարժան է դառնում ապրիլի 21-ին Սյունիքում Փաշինյանի տված հրահանգը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Հիշեցնենք՝ ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ այդ օրը տապալել էին Փաշինյանի այցը Սյունիք, ինչից հետո Փաշինյանը ուժայինների ղեկավարներին խիստ հրահանգ տվեց՝ արագ բացահայտել և պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին, ինչին հաջորդեց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը:

Պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոչումների և մեդալների շնորհման հարցում բավականին շռայլ է եղել: Ուղիղ երկու տարի առաջ՝ 2019 թվականին, կրկին Սահմանադրության օրվա առիթով, Փաշինյանի նախաձեռնությամբ գեներալներ դարձան այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հարությունյանը և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Գեներալի կոչումներ ստանալուց երկու ամիս անց Վանեցյանն ու Օսիպյանը պաշտոնանկ արվեցին, նրանք և Փաշինյանը դարձան քաղաքական հակառակորդներ: Հատուկ ծառայությունում քսան տարի աշխատած Վանեցյանը, պաշտոնանկությունից հետո պահպանելով գեներալի կոչումը, կուսակցություն հիմնեց, պահանջեց Փաշինյանի հրաժարականը և մասնակցելով արտահերթ ընտրություններին՝ անցավ խորհրդարան: Վալերի Օսիպյանն ու Օնիկ Գասպարյանը թեև պաշտոնապես քաղաքականություն չմտան, բայց արտահերթ ընտրություններում աջակցություն հայտնեցին Ռոբերտ Քոչարյանին:

Ժաննա Ալեքսանյանն էլ շեշտում է՝ քաղաքականություն մտած գեներալները պաշտոնանկությունից հետո փորձում են այդ կոչումներն օգտագործելով՝ տպավորություն թողնել քաղաքացիների վրա:

Փաշինյանի առաջարկով և նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալներ Արմեն Աֆանդյանին, Գևորգ Բաղդասարյանին և Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այս կոչումը շնորհվել էր 2019 թվականին: Ի դեպ, իշխանափոխությունից հետո Փաշինյանն այդպես էլ հեղափոխություն չարեց դատախազությունում, և դատախազությունը շարունակեց գլխավորել Արթուր Դավթյանը, որին Փաշինյանն ընդդիմադիր տարիներին սուր քննադատության էր ենթարկում՝ Սերժ Սարգսյանին ծառայելու համար:

Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, ՊՊԾ ղեկավարին գեներալի կոչումներ, իսկ դատախազի տեղակալներին՝ բարձր աստիճան շնորհելն արդյո՞ք կնպաստի ոլորտում համակարգային փոփոխություններին, թե, ինչպես իրավապաշտպաններն են պնդում, կմեծացնի նրանց ծառայության արդյունավետությունը անձամբ վարչապետին, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան