Տավուշի սահմաններին հանգիստ է, չկա որևէ քննարկում սահմանային փոփոխության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ»,- նշեց մարզպետը՝ հորդորելով այդ թեմայով լրացուցիչ հարցերն, մասնավորապես հարցին՝ նրանք ռուս զինվորներ են թե խաղաղապահներ, …

