Ավարտվել է բասկետբոլի կանանց Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը: «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստուհի Ինգա Մանուչարյանը, տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում «Կասպիյը» հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի «Թուրանի» նկատմամբ՝ հռչակվելով …

