Վրաստանի եվրոպական ուղին այլընտրանք չունի․ Զուրաբիշվիլի

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի եվրոպական ուղին այլընտրանք չունի, քանի որ կա կոնսենսուս, երկրում քաղաքական ուժերի միջև չկա բևեռացում կամ բանավեճ: Այս մասին Բաթումիի միջազգային համաժողովում ունեցած ելույթում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Եվրոպական ուղու ընտրությունը մեր և մեր ընկերների համար այլընտրանք չունի: Բաթումիի համաժողովն ազդանշան է այն բանի, որ մենք միայնակ չենք այս ջանքերում, մեզ աջակցում և ուժեղացնում են։ Այս ամենը նշանակում է, որ մենք պետք է անենք է՛լ ավելին և է՛լ ավելի արագ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը, գրում է «Գրուզիա օնլայնը»:

«Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ այս ձևաչափը կդառնա ևս մեկ քայլ առաջ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր ճանապարհին։ Այսօրն օրինակ է, թե որքան լուրջ են մեր ընդհանուր պարտավորությունները: Սա օրինակ է և հաստատում, որ եվրոպական անցյալը և եվրոպական ապագան անխուսափելի են»,- ասել է Զուրաբիշվիլին:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները մտադիր են նպաստել Հարավային Կովկասը «հակամարտության գոտուց» «հնարավորությունների գոտու» վերածելուն։ Ղարիբաշվիլին նաև հավելել է, որ չնայած մարտահրավերներին՝ Վրաստանը հստակ կատարում է իր ստանձնած պարտականությունները եվրոպական ու եվրոատլանտյան համակարգերի հետ ինտեգրման համատեքստում։

Տաթև Ֆռանգյան