Վարչապետի նշանակում, ԱԺ ղեկավար կազմի ընտրություն․ ինչ է սպասվում ԱԺ առաջին նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ի որոշմամբ անփոփոխ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Բարձր դատարանում արդյունքները վիճարկող 4 ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները դժգոհ մնացին որոշումից, որոնցից առնվազն երկուսի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համար այն անակնկալ չէր։ Կողմերը վստահ են, որ քաղաքական գործոնն իր ազդեցությունն է ունեցել։

«ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները պարզ և հստակ էին։ 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրեն կարող է փռեն ասֆալտին, վենդետա լինի, կտրեն մատները։ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն՝ կայացնելու ճիշտ որոշում»,-ՍԴ նիստից հետո ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում։ Որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»,- իր հերթին նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Ինչ է սպասվում այժմ՝ ՍԴ որոշումից հետո. ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց՝ ԿԸՀ-ն մինչև հուլիսի 21-ը ժամկետ է սահմանել՝ պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման համար։ ԿԸՀ-ն այս շաբաթվա ընթացքում նիստ կգումարի և կարձանագրի այն անձանց անունները, որոնք կստանան մանդատ և կլինեն ԱԺ պատգամավոր։ Սմբատյանի խոսքով՝ առայժմ որևէ թեկնածուից ինքնաբացարկի դիմում չի ստացվել։

Այս փուլի ավարտից հետո օրենքի պահանջով կնշանակվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի օրը։ Ըստ ԿԸՀ քարտուղարի՝ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ համաձայն Սահմանադրության նախատեսած ժամկետի, ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես այս օրերին կարծիք են հայտնում տարբեր շրջանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան