Ռազմական նոր բախման սցենարը չի բացառվում․ ՌԴ-ն պիտի՛ ստիպի Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը ՀՀ-ից․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, վերջին շաբաթներին միջադեպեր են գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ։ Կորուստներ է կրել նաև ադրբեջանական կողմը, զոհվել է հայ զինծառայող։ Փոխհրաձգությունը շարունակվեց միջադեպի հաջորդ օրը։ Վերին Շորժայի ուղղությամբ մայիսի 25-ին փոխհրաձգության հետևանքով զոհվել էր հայ զինծառայող։ Նիկոլ Փաշինյանը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում զգուշացրեց՝ Ադրբեջանը մտադիր է բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Ի՞նչ է կատարվում, Ադրբեջանն այսպիսով պարտադրում է ՀՀ-ին խաղաղության գնալ իր կանոններո՞վ, ի՞նչ անուն կտաք։

-Իհարկե, պատճառներից մեկը կարող ենք ասել, որ դա է, միանշանակորեն դա երևում է իրենց գործողություններում։ Այսինքն՝ իրենց քաղաքականության հիմքում այն է, որ լարված իրավիճակ ստեղծեն և պահեն դա՝ հոգեբանական ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակիչների նկատմամբ։ Արցախում դա ունի հստակ թիրախային վերջնանպատակ՝ այնպես անել, որ Արցախի հայկական բնակչությունն արտագաղթի վերջնականապես՝ լինելով սպառնալիքի վտանգի տակ։ Ո՛չ բոլոր մարդիկ են պատրաստ նման պայմաններում ապրել, ինչ-որ ժամանակ անց տեղի են տալիս հոգեբանորեն։ Արցախն իրենց պետք է առանց հայկական բնակչության, և քանի որ պատերազմում դա անել չստացվեց, հարց է՝ ապագայում կլինի՞ իրենց համար նոր հնարավորություն Արցախում պատերազմ սկսելու, թե՝ ոչ։ Հաշվի առնելով այս պահին ռուս խաղաղապահների ներկայությունը՝ իրենք փորձում են գործադրել այլ լծակներ՝ հոգեբանական ճնշում, անընդհատ լարվածության և սպառնալիքի տակ պահել բնակչությանը։

-Ադրբեջանի գործելաոճը՝ պահպանել լարվածությունը, այդ կերպ՝ նաև խաղաղ բնակչությանը հոգեբանական ճնշման տակ պահել, ո՛չ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ է կիրառվում։ Ո՞րն է նպատակը։

Միգուցե, եթե մենք հետազոտություններ անենք, հանգենք արդյունքի, որ մեր արտագաղթի պատճառներից մեկն էլ կոնֆլիկտն է եղել, ընդ որում՝ շատ կարևոր պատճառներից մեկը։ Բացի սոցիալ-տնտեսական դրությունը, որ բխում է կոնֆլիկտից, նաև կա հոգեբանական բաղադրիչը։ Հայաստանում ներհասարակական և ներքաղաքական լարվածություն պահպանելու բաղադրիչը ևս կա, նաև նպատակներից մեկն էլ Հայաստանից անընդհատ նոր բաներ կորզելն է։ Երբ անընդհատ պահում ես լարվածության մեջ և տվյալ երկրում էլ անընդհատ ներքաղաքական, ներհասարական հուզումներ են լինում, տվյալ երկրի իշխանությունները, միգուցե, ինչ-որ պահի ստիպված լինեն մտածելու հանգստացնելու մասին, և եթե միակ ճանապարհը զիջումների գնալն է, գնան հենց այդ ճանապարհով՝ սա կիրառվող հիմնական գործիքներից մեկն է։

-Այսինքն՝ եթե խնդրին նայենք մեծ մասշտաբներից, հետևյալ պատկե՞րն է ստացվում պատերազմից հետո Ադրբեջանը չվերադարձրեց հայ ռազմագերիներին՝ ակնկալելով Հայաստանից զիջումներ, ապա Հայաստանի արևելյան սահմաններ ներխուժեց՝ էլի չստացվեց Հայաստանից բան պոկել, հիմա էլ Նախիջևանի սահմանին է հրահրում։ Սրանք նույն շղթայի մաս կազմող արարքնե՞ր են Ադրբեջանի կողմից։

Այո՛, այդ քաղաքականությունը նույն շղթայի մաս կարելի է դիտարկել՝ բոլոր հնարավոր միջոցներով ճնշումներ գործադրել և ստիպել գնալ միակողմանի զիջումների։

-Այս գործընթացի վերջում հնարավո՞ր է ռազմական բախում սկսվի՝ ինչի մասին ակնարկում է Նիկոլ Փաշինյանը։

-Չի բացառվում։ Ռազմական սցենարն այս իրավիճակում մենք երբեք չենք կարող մի կողմի վրա դնել, առավել ևս՝ աչքի առաջ ունենալով Արցախյան երկրորդ պատերազմի իրականությունը, որովհետև մենք ապրում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ այնպիսի տարածաշրջանում, որ այդ սցենարը երբեք բացառելու իրավունք չունենք։ Մեր գործողությունները պետք է բխեն՝ այդ սցենարը աչքի առաջ ունենալով։

-«Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»,- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԵՄ Խորհրդի նախագահն ասաց՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, օրինակ, սահմանների դելիմիտացիայի հարցում՝ մոբիլիզացնելով եվրոպական փորձը, անհրաժեշտության դեպքում՝ եվրոպական մշտադիտարկումը։ Ըստ հայաստանցի պաշտոնյաների՝ ռուս զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում են, Վարդենիսի մոտ, սակայն գիտենք, որ նրանք չեն տեղակայվում սահմանին՝ ինչպես ակնկալվում էր, հետ չեն քաշվում հայ-ադրբեջանական զորքերը։ Կար սպասում՝ ռուսական միջնորդությամբ է պրոցեսն առաջ գնալու, ինչո՞ւ դա տեղի չի ունենում, և ԵՄ-ն ինչո՞վ կարող է աջակցել։

-Ես գիտեմ՝ որքան է ձգված այդ սահմանը նաև կտրտվածության հաշվին, և եթե այդտեղ չկա 2000-ից 5000 ռուս զինծառայող, ապա այդ սահմանն այնպես չէ, որ փակված է։ 150 կիլոմետր սահմանի երկարությունն ուղիղ գծով է, պատկերացրեք՝ մի քանի տեղ մխրճվածություն կա, և դա ավելի է առնվազն 50 տոկոսով նշված կետերից։

-Իսկ ինչո՞ւ ռուս զինծառայողների տեղակայում սահմանի երկայնքով, երկու կողմի զորքի հետքաշում տեղի չի ունենում։

-Պետք է Ադրբեջանը հետ քաշվի։ Ես որքան տեղյակ եմ՝ Ադրբեջանը հետ չի քաշվել և չի համաձայնվում հետ քաշել իր ուժերը։ Իհարկե, Ռուսաստանը պետք է ունենա իր ծանրակշիռ դերն այն հարցում, որ կարողանա ստիպել Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը։ Բայց այստեղ, քննադատելուն զուգահեռ, պետք է նշել, որ այնպես չէ, թե Ադրբեջանը ներկայում այն կարգավիճակում է, որ կկատարի ամեն ինչ, որ ստիպում են իրենց։ Դա կախված է նրանից՝ ինչպես ես իրեն ստիպում և ինչով կարող ես սպառնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան