ԵՄ Խորհրդի նախագահի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Բաթումիի միջազգային կոնֆերանսը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաթումիում մեկնարկել է «ԵՄ ձգողականության ուժն ու տարածաշրջանի վերափոխումը» 17-րդ միջազգային համաժողովը։

Հավաքին մասնակցելու համար Վրաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն ավելի վաղ տարածաշրջային այցով Երևան ու Բաքու էր այցելել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթներով են հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Զելենսկին և Սանդուն, ինչպես նաև ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հատկանշական է, որ միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա «Նոր տրանսատլանտյան օրակարգն ու Արևելյան Եվրոպան» խորագրով քննարկում, որին մասնակցելու են մի շարք միջազգային փորձագետներ։ Կքննարկվեն նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են եվրատլանտյան տարածքում մարտահրավերներն ու հնարավորությունները, համագործակցության զարգացման հեռանկարները ավանդական դաշնակիցների ու այլոց միջև։

Նշենք, որ համավարակի պատճառով 2020 թվականին համաժողովը չէր կայացել, իսկ այս տարի անցկացվում է հիբրիդային ձևաչափով։ 2019 թվականի համաժողովը նվիրված էր Արևելյան գործընկերության տասնամյակին։

Էմմա Չոբանյան